Tert.am-ը գրում է․

Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: 6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

«Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է, այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել է «Հեզբոլլահը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել