Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելոնսկու հանդիպումը:

Թրամփն հայտարարել  է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Նա հույս է հայտնել, որ մինչև երդմնակալությունը «լավ» լուծում կգտնի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար։

Զելենսկին իր հերթին նշել է, որ իրենք «ընդհանուր տեսակետ ունեն. պատերազմը պետք է ավարտվի, Պուտինը չի կարող հաղթել, բայց Ուկրաինան պետք է հաղթի»։ 

«Կքննարկենք և կտեսնենք՝ ինչի կարող ենք հասնել»,- ընդգծել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել