Tert.am-ը գրում է․

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի կողմից՝ Լիբանանի վրա հարձակումների համար:

«Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները նշանավորում են ողջ տարածաշրջանում քաոս սերմանելու  փորձերի նոր փուլ։

Երկրները, որոնք անվերապահորեն աջակցում են Իսրայելին, օգնում են Նեթանյահուին արյուն թափել իր քաղաքական շահերի համար։

Հրամայական է, որ բոլոր միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են խաղաղության և անվտանգության պահպանման համար, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես նաև միջազգային հանրությունը, անհապաղ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել