Tert.am-ը գրում է.

19 տարի եթեր հեռարձակվող «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է։  Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին, լուրը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է Գարիկ Խառլամովը

Մինչ այդ ТНТ հեռուստաալիքը ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ի հայտնել էր հեռուստաշոուն փակելու մասին։

Նշվում է, որ 20 հեռուստասեզոնի ընթացքում հեռարձակվել է ավելի քան 800 հաղորդում, հաղորդումն արժանացել է երկու ՏԵՖԻ մրցանակի։

Ընդգծվում է, որ «Comedy Club»-ի վերջին թողարկումը կսկսվի ռեզիդենտ, հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի պաշտոնական հայտարարությամբ։

Բացի այդ, նախագծին հրաժեշտ տալու կգան «Women’s Stand-Up» շոուի աստղերը, ովքեր առաջին անգամ կլինեն ակումբի հյուրերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել