Tert.am-ը գրում է.

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների հետևանքով 263 վնասված, հեղեղված կամ փլուզված տներ կան:

Կառավարության նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 263-ից 33-ի սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, պետք է աշխատեն պարզեն, իսկ 230-ինը ստուգված ու կարգավորված է, դրանցից 98-ի փոխհատուցումը 60 հազար դրամի տիրույթում է, մնացած 114-ը՝ 40 հազարի:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եկել են եզրակացության, որ պետք է գան ստանդարտի:

«Եկել ենք եզրակացության, որ պետք է գանք ստանդարտի, որովհետև մեկ տան մեջ գույքը շատ է, մյուսում՝ քիչ, ամենակարևոր հանգամանքն այն է, որ չենք կարող գնալ այդ տանը ստուգել հետահայց, ինչ գույք է եղել և ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց փորձը ցույց է տալիս շատ լայն տեղ է բացվում չարաշահումների համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել