Tert.amLife-ը գրում է.

«Բանակում» սերիալից հեռուստադիտողին հայտնի դարձած Համբարձումը՝ դերասան Էմիլ Գալստյանը կյանքի գլխավոր ձեռքբերումը համարում է իր ընտանիքը: Նա ամուսնացել է 7 տարի առաջ, կինը՝ Նելլին դերասանուհի է: Ունեն 1 որդի:

«Երբ հանդիպեցի Նելլիին, հասկացա, որ ինձ նման է մտածում, կարևոր հատկանիշները, որ ուզում էի իմ կնոջ մեջ տեսնել, նա ունի: Երբ նորածին որդուս դրեցին գիրկս, անբացատրելի զգացողություն էր: Իսկ հիմա, երբ «պապա» է ասում, դա շատ մեծ պատասխանատվություն է: Կուզեմ որդիս ընտրի այն ճանապարհը, որը ինքը կուզի: Եթե սիրի իմ ուղին, ես խնդիր չեմ տեսնում, բայց չեմ էլ ստիպի, ինչպես ինձ էին ժամանակին ստիպում Ժող ինստիտուտ ընդունվել: Հասկացա, որ իմը չէ: Պետք է անես այն, ինչ դու ես սիրում»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանը:

Էմիլը փոքր է եղել, երբ ծնողները բաժանվել են: Նրա խոսքով՝ դա իր կյանքում դժվարություններ է ստեղծել ու իր հետքը թողել: «Երբ դպրոցում ծնողական ժողով էր լինում, կամ տղաներով կռիվ էինք անում, բոլորի հայրերը գալիս էին, այդ ժամանակ զգում էի այդ բացը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել