Tert.amLife-ը գրում է
Պար բարձրակրունկների վրա. Մարի Հունանյանն առաջինն էր, ով Հայաստանում տարածեց ու զարգացրեց պարի այս տեսակը, երբ հասկացավ, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։ Tert.am Life-ը զրուցել է HighHeels-ի, Մարիի անցած բարդ ճանապարհի, այս կրքոտ ու անկաշկանդ պարն ընկալելու, կարծրատիպերը կոտրելու ու երազանքի հետևից մինչև վերջ գնալու մասին:
-Դուք Հայաստանում HighHeels-ի հիմադիրն եք, չափազանց բարդ ու պատասխանատու որոշում, ինչպե՞ս գնացիք դրան, հաշվի առնելով նաև, որ Հայաստանում քննադատվելու հավանականությունը մեծ էր:
-Նախ, ուզում եմ նշել, որ դեռ 15 տարեկանից երազել եմ HighHeels-ին տիրապետել։ Այդ մտքին եկա այն ժամանակ, երբ սկսեցի նկատել, որ հայ կանայք կարծես թե շատ փակ են ու կաշկանդված, կարծես անվստահ են քայլում բարձրակրունք կոշիկներով և առահասարակ կեցվածքի ու ազատ շարժվելու խնդիր ունեն։ Դրանից հետո ցանկություն առաջացավ սովորել և նույնիսկ դասավանդել HighHeels Հայաստանում։ Նպատակս սկբիզ հենց այդպիսի կանանց օգնելն էր, որպեսզի նրանք ավելի ազատ զգան իրենց, զգան իրենց մարմնի գեղեցկությունն ու յուրահատկությունը։ Ընթացքում հասկացա, որ HighHeels-ը ինձ համար դարձավ ավելի քան ուղղակի պար։ Հասկացա, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։ Պարելուց հասկանում ես , թե ինչքան տարբեր դու կարող ես լինել։
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները, հարազատները ու նաև շրջապատը:
-Իմ ուժը, վստահությունն ու հավատը եղել է մայրս, ով օգնել է գնալ երազանքիս հետևից անկախ նրանից կստացվի ինձ մոտ, թե ոչ: Ընկերուհիներս էլ են ինձ հուսադրել, և վստահ են եղել, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Ընտանիքում եղել են մարդիկ, ովքեր դեմ էին պարի հենց այս տեսակին, բայց 2 տարի անց ամեն ինչ իր տեղն է ընկել:
-Ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում: Արդյոք եղան քննադատություններ, ինչ արձագանքներ էիք լսում և՛ լավ, և՛ վատ: Հոգեբանորեն ինչպե՞ս կարողացաք հաղթահարել:
-Հայաստանում շատ դրական է ընդունվել, եթե համեմատեմ լավ և վատ մեկնաբանությունները, 80 տոկոսը դրական էին: Եղել են նաև վատ մեկնաբանություններ սոցհարթակներում, բայց՝ չնչին: Դրանք եղել են տղամարդկանց կողմից, ոչ թե կանանց: Բայց դա ինձ չի հիասթափեցրել, որովհետև ես գիտեմ, թե ինչ եմ մատուցում, և ինչպես եմ մատուցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: