Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի մեր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և այնպիսի հասարակություն կառուցելու համար, որտեղ գերակայում են ազատությունը, արդարությունը և հավասարությունը, Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Հարգարժան գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների և ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին:

Թավշյա հեղափոխությունը մի պահ էր, երբ Հայաստանի ժողովուրդը համախմբվեց` պահանջելով վերջ տալ կոռուպցիային և ավտորիտարիզմին: Այս հեղափոխությունը միայն առաջնորդներ փոխելու մասին չէր. այն Հայաստանի քաղաքական լանդշաֆտը հիմնովին վերափոխելու մասին էր:

Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը և օրենքի գերակայության խթանմանը: Հետհեղափոխական ամենակարևոր ձեռքբերումներից մեկն ընտրական համակարգի հիմնանորոգումն է: Հայաստանի կառավարության կողմից ջանքեր են գործադրվել ապահովելու, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքն էական փոփոխությունների են ենթարկվել: Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան:

Դատական իշխանության անկախության ամրապնդումը եղել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հիմնաքարը: Քայլեր, ինչպիսիք են դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգումը, ձեռնարկվել են` երաշխավորելու, որ այդ պաշտոններում ընտրության գործընթացն արժանիքահենք է և զերծ քաղաքական ազդեցությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին: Ոստիկանության ոլորտում իրականացված հավակնոտ բարեփոխումները, հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը և կոռուպցիոն դրսևորումների դեմ խիստ միջոցառումների նախաձեռնումը նպաստել են կոռուպցիայի կանխարգելմանը և հակազդմանը` ստեղծելով ավելի թափանցիկ և հաշվետու դատական ու իրավապահ մարմիններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել