Նախագահ Սերժ Սարգսյանին շատ բաների համար եմ շնորհակալ, բայց հատկապես շնորհակալ եմ երեք բանի համար.
1) Սերժ Սարգսյանի շնորհիվ ես հեռու եմ մնացել անխուսափելի թվացող գայթակղությունից ու չեմ դարձել նիկոլական՝ ո՛չ պաշտոնով ու աթոռով, ո՛չ գրով ու խոսքով, ո՛չ մտքով ու սրտով։
2) Նրա շնորհիվ ես ունեմ «քաղաքականությունը անբարոյականություն է» կեղծ ուսմունքի հերքման օրինակ։ Հանրային հարցերում բարոյական չափանիշ հաստատելու ու այն պահելու հարցում Սերժ Սարգսյանի մոտեցումներն իմ «ներքին սահմանադրությունը» փոխել են արմատապես։
3) Սերժ Սարգսյանի շնորհիվ ես՝ անծանոթ ու անհասկանալի մի երիտասարդ, ստացել եմ Հայրենիքին ծառայելու հնարավորություն այն ժամանակներում, երբ Հայրենիքին ծառայությունը իրապես ծառայություն էր Հայրենիքին, այլ ոչ թե ինչ-որ ճղճիմ ու վախկոտ խմբակին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0PiTU33qF1Csr2ZmR4z1SZJib4hdZ62cxAKuF9GTP2qdNuVh2PKA29dFgMVF3b1yDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել