Tert.amLife-ը գրում է

Tert.am Life-ն այս անգամ բացահայտել է դերասան Հայկ Դարբինյանի մանկության վառ հուշերն ու պարզել, թե ինչպիսին էր նա փոքր տարիքում, ու ինչ փորձանքների է ենթարկվել:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել, ինչպե՞ս են ձեզ բնութագրում ծնողները:

-Իրականում շատ խաղաղ եմ եղել, կռվարար ու կոնֆլիկտային չեմ եղել, բայց միշտ հայտնվել եմ նմանատիպ իրավիճակների կիզակետում: Մինչ օրս էլ այդպես է: Ինձ ասում էին «փորձանք», որովհետև փողոցում քայլելիս կարող էի ընկնել փոսը, կամ քայլեի ու շենքի պատշգամբը քանդվեր՝ 1 մետր այն կողմ ընկներ, կամ հոսանքահարվեի: Ռեալ պատմություններ են:

-Դպրոցում վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

-Կանչել են: Մեկ անգամ խոշոր իրադարձություն է եղել, բայց, ոչ թե ես եմ ինձ վատ պահել, այլ փոքրիկ չարաճճիության համար շատ կոպիտ արձագանք եմ ստացել ուսուցչական կազմի կողմից, ինչի պատճառով ես բորբոքվել եմ: Դա հասել է մինչև տնօրենի սենյակ և այլն:

-Դպրոցում ամենաչսիրած առարկան:

-Գրականությունը, բայց դպրոցի պատերից դուրս կարդացել եմ, հեղինակներին ծանոթ եմ եղել, սակայն դրա մասին դպրոցում ոչ ոք չի իմացել:

-Առաջին սերը:

-Նունե անունով աղջիկ էր, մեր շենքում էր ապրում: Մայրիկիս շրթներկը գողացել, նրան եմ նվիրել, նույնիսկ դպրոց չէի գնում այդ ժամանակ: Իսկ դպրոցում առաջին սերս եղել է իմ կողքի նստող աղջիկը՝ Արաքսյան: Նա դրա մասին չգիտի մինչ օրս, բացահայտում կլինի նրա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել