Tert.am-ը գրում է.

Ծառայողական քննություն է ընթանում, վարույթ է հարուցվելու, որոշում կկայացվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արման Հովհհանիսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ շենքի դիմացից ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելուն։

Լրագրողները ասացին, որ նույն ոստիկանը նախորդ ակցիաների ժամանակ էլ է ծեծել քաղաքացիներին, ինչին ի պատասխան ոստիկանապետը հարցրեց՝ դրա ժամանա՞կն է, ծառայություն եք իրականացնում։

«Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը ոստիկանաի մորը հայհոյի, չի կարելի էլի այ ժողովուրդ, ծառայողական քննությունն ու վարույթը կպարզի, մեղավորներ կլինեն, կպատժվեն»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր կան, որ ոստիկանն է բերման ենթարկելիս սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, նա նշեց, որ եթե նման բան կա, կպաժտվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել