Tert.am-ը գրում է․

Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնենք: Այս մասին Սյունիք կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը։

«Ես ենթադրում եմ, որ շատ մեծ միջազգային հոսքեր կընթանան «Հյուսիս-հարավով», և կարող է լինել օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի տեղական հոսքը հնարավորինս դուրս բերվի այնտեղից, որ մենք կարողանանք ընդունել միջազգային հոսքը»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով բեռնափոխադրումների հոսքերը կտրուկ կավելանան «Խաղաղության խաչմերուկի» գործարկումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել