168.am-ը գրում է․
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում:
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ նշելով, որ իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։
«Ոստիկանության աշխատակիցները երթևեկության մասնակիցներին տալիս են պարզաբանումներ երթևեկության անվտանգության շուրջ, իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/03/08/2008138.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել