Կասկած չկա՝ հաղթանակը, իսկապես, Ռուսաստանինն է լինելու․ Մեդվեդև


21:59 , 11 դեկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը պատվով դուրս կգա փորձություններից և կհասնի հաղթանակի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ապրում ենք ծանր, դրամատիկ ժամանակներում, աջակցեք ձեր սիրելիներին, մենք պետք է աջակցենք մեր տղաներին, ովքեր պաշտպանում են երկիրը:

Սա փորձություն է երկրի համար. բայց մենք, իհարկե, պատվով դուրս կգանք դրանից։ Եվ կասկած չկա, որ հաղթանակն իսկապես մերն է լինելու»,- Սահմանադրության օրվան ընդառաջ դպրոցականների ու ուսանողների հետ հանդիպմանն ասաց նա։