Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակը:

Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:

«Սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։

Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

  • Սյունիք - 1465
  • Վայոց ձոր - 810
  • Գեղարքունիք - 976
  • Տավուշ - 298
  • Արմավիր - 200
  • Արագածոտն - 30
  • Շիրակ - 203
  • Կոտայք - 20

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել