Lurer.com-ը գրում է.

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը բանակցություններ են վարել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ՝ ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն համաձայնագիրը,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ.

ԵՄ-ն համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը` հիմնված Պրահայում և Բրյուսելում կայացած համաձայնությունների վրա։ 

Կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել