Հայտարարություն տարածելուց հետո Սյամոն որոշել է ընկնել դռնեդուռ՝ ԶԼՄ-ների օգնությամբ պարզաբանելու, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով հայ-ադրբեջանական բանակցություններ: Խնդրելով չխեղաթյուրել իր ասածները՝ Սյամոն ԶԼՄ-ներից մեկի եթերում ասել է.«Ես ասում եմ փոխվստահություն ներշնչելու խոսենք մի շարք այն հարցերից, որոնք քաղաքական և այլն, և այլն հարցերին չի վերաբերվում…երբ որ մեր մեջ կլինի փոխվստահություն, նոր կանցնենք քաղաքական խնդիրների լուծմանը: Դեռևս քանի դա չկա, խոսել քաղաքական խնդիրներից, ինչ-որ հարցեր լուծելուց, դա դժվար ա լինելու, չի ստացվելու»:

Տեղի է ունեցել հետևյալը՝ հասկանալով, որ հայ-ադրբեջանական «քիրվայության» թեման ռեալ «պերեբարշիտ» է անում՝ Սյամոն որոշել է մեղմել իր տոնն ու հեռվից գալ, որպեսզի իր խոսքերն իր իսկ դեմ չբանեցվեն: Ուղղակի հարց է առաջանում՝ եթե Սյամոն դեմ է բանակցություններին, ապա ինչպե՞ս է ստեղծելու վստահության մթնոլորտ: Եթե Ադրբեջանի միակ պայմանն Արցախի մնացյալ հատվածի տոտալ ու անվերապահ կապիտուլյացիան է, ապա ի՞նչ վստահության մթնոլորտի մասին կարող է խոսք գնալ կամ էլ՝ ինչ-որ կանաչ գոտու: Սյամոն, փաստորեն, դեռևս չի հասկացել, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի, իսկ մնացյալը պրոպագանդիսատակ լոլոներ են՝աշխարհին ու Սյամոյին մոլորեցնող:

Սյամոն էլ շատ լավ գիտի, որ իր առաջարկությունը ծայրից՝ ծայր «օդ» է, ուղղակի ուզում է ինչ-որ կերպ իր մասին հիշեցնել, ինչ-որ կերպ երևալ դաշտում, ինչ-որ ակտիվություն ցուցաբերել: Նրա խոսքերին ու այսօրինակ հայտարարություններին չարժե լուրջ վերաբերվել, քանզի դրանք ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել