Հազար կաշի փոխած ՔՊ-ական Բագրատյան Սերոժն է ինքն իրեն փորձել նոր ժանրում. պոպուլիստաբար դիմել է պետական համակարգի աշխատակիցներին, պաշտոնյաներին և իրավապահներին՝ հորդորելով չկրթված և օրենքի իմացություն չունեցող մարդկանց չանտեսել: Իր դիմումը հնարավորինս գրավիչ դարձնելու նպատակով նա պոպուլիստական հնարքներ է բանեցրել՝ գրելով. «Ձեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ են հանդիպում քաղաքացիներ, որոնք չգիտեն օրենքները, կրթված չեն, սակայն նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց շնորհիվ եք դուք և մենք պաշտոններ զբաղեցնում…: Հիշե՛ք՝ նրանց շնորհիվ դուք աշխատանք ունեք, իսկ նրանց մի մասն անգործ է, անարդարություններից հոգնած եկել են ձեր դուռը վերջին հույսով։ Լավ վերաբերվեք մեր քույրերին և եղբայրներին, ոչինչ հավերժ չէ»։

Հետաքրքիր ստատուս է ստացվել, այնպես չէ՞: Տեսնես Նիկոլը կարդացե՞լ է. Սերոժն արծարծել է այնպիսի թեմաներ, որոնք իսկ և իսկ ՔՊ-ականների ականջի բան են: Օրինակ՝ եթե նույն Նիկոլը կամ Գռզոն իմանային, որ աշխարհում մեռնել կա, երբեք թուրքից ավելի թուրք չէին լինի: Եթե իմանային ժողովրդի արժեքը, նրան թուրքի ձեռքը չէին հանձնի կամ չտեսավարի չէին թալանի: Օրինակ՝ եթե Նիկոլն իմանար,որ ոչինչ հավերժ չէ, ու ինքն էլ է մի օր կանգնելու անխուսափելի դատաստանի առաջ, հորթի հրճվանքով Իլհամին անեկդոտ չէր պատմի, Մեհրիբանին չէր զվարճացնի Արցախ հաշվին արվող նվերներով:

Սերոժն այնպես է երկնել, ասես ոչ թե թրքաբարո ՔՊ-ական է՝ հայտնի սողունին բնորոշ հատկանիշներով, այլ՝ մի ֆիդայի՝ Արևմտյան Հայաստանն ազատագրող: Սրա նման խլուրդ մեկ էլ տեսնես է՛լ որտե՞ղ կա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել