Հարցին՝ եթե սպառվի միմյանց հետ խոսելու, շփվելու, բանակցելու ռեսուրսը, ի՞նչ է տեղի ունենալու, արցախաադրբեջանական «երկխոսության» նվիրյալ ջատագով Սյամոն անկեղծորեն խոստովանել է՝ կողմերը նորից պատրաստվելու են պատերազմի: Ըստ Սյամոյի՝ որպեսզի դա տեղի չունենա, Ադրբեջանը պետք է «իջնի գետնին», որ փորձենք հասկանալ՝ պատրաստվում ենք խաղա՞ղ ապրել, թե՞ պատերազմի պետք է պատրաստվել:

Սյամոյի խոսքերը ծիծաղելի են թվում այն պարզ պատճառով, որ նա դեռ հավատում է, թե Բաքուն նպատակ ունի՝ հայերի հետ խաղաղ ապրելու, ընդունակ է՝ գոյակցելու հայերի հետ իր պետության ներսում, չունի ցեղասպանական նկրտումներ: Հարց է առաջանում՝ է՛լ ի՞նչ պետք է անի Բաքուն, որ Սյամոյին պարզ դառնա՝ նպատակ չունեն՝ լսելու Արցախից իրենց ուղղված թախանձանքները, նպատակ չունեն՝ ոչ մի տեսակի երկխոսություն ծավալելու,քանի որ Նիկոլը Արցախի սուբյեկտայնությունը ջնջել-ոչնչացրել է: Եթե չկա սուբյեկտ, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել:

Սյամոն երազում է այն օրվա մասին, երբ արցախցիները վերջապես կհամաձայնվեն վերցնել ադրբեջանական անձնագրեր, երբ Արցախի էթնիկ հայերը կդառնան իսկական ադրբեջանցիներ, իսկ ինքն էլ՝ այն խողովակը, որի միջոցով արցախահայերը իրենց թախանձանքները մերթ ընդ մերթ կփոխանցել Իլհամին՝ ստանալու նրա բարեհաճությունը:

Փողի ու պաշտոնի մոլուցքն ուղղակի այլասերել է Սյամոյին՝ նրան շարքային նիկոլ սարքելով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել