«Հետք»-ի տեղեկություններով՝ Սիմոնյան Ալենի որդու քավոր Ավագյան Էդգարը, որ հերիք չէ՝ դատարանի կողմից 2017-ին ճանաչվել է սնանկ, դեռ մի բան էլ ընդամենը Ալենի երկրորդ կեսի հեռուստաընկերության աշխատող է, լրջագույն ունեցվածքի տեր մեկն է դուրս եկել. Ծաղկաձոր քաղաքում կառուցվող 40-50 միլիոն դոլարանոց մի համալիրի փայատեր է՝ համալիր, որը կառուցվում է խախտումներով: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ շինության կառուցման մեկնարկը տրվել է վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ վերահստատվել է Նիկոլի սասանված իշխանությունը՝ նրան աթոռին սոսնձելով:

Շատերը հարց են տալիս՝ հեռուստաընկերությունում աշխատանքը այդքան եկամտաբե՞ր է, այդքան «պրիստիժնի՞» է, թե՞ հարստության գաղտնիքն Ալենն է՝ մեկն այն թիմից, որի գլխավոր լոզունգը կոռուպցիայի դեմ պայքարն ու ապօրինի հարստացման դեմ պայքարն է: Կամ եթե մարդը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող է նման շինության փայատեր լինել:

Այս պատմության մեջ բազմաթիվ հարցականներ ու մութ անկյուններ կան, որոնցով դեռ պետք է զբաղվել, բայց ակնհայտ է, որ որքան շատ խորանան Ալենի քավորի՝ անհայտ ծագման ունեցվածքի թեմայի մեջ, այնքան դժվար է լինելու կոծկել թքան Ալենի հետքը:

Դե որ էս կարգի դեմքերն են հանկարծ դառնում նման ունեցվածքի տեր, գռզոներից ի՞նչ պետք է ակնկալել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել