Միշել-Ալիև զույգին հերթական անգամ օրգազմի հասցնելու նիկոլական արարարին զուգահեռ Սյունիքի կալավանցի մարզպետն է հայտարարություններով հանդես եկել՝ պնդելով՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում։ «Վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք ունի՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է լինի։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և այստեղ պետք է լինի վերջակետ»,-ասել է Ղուկասյան Ռոբերտը՝ վստահեցնելով՝ ինչպես պաշտոնական Երևանն է հերքում ու բացառում «Զանգեզուրի միջանցքի» լինելը, այնպես էլ` ինքը:

Կալավանցու նմանօրինակ հայտարարության նպատակը ո՞րն է, Իլհամին ու մյուսներին ինչ-որ բան հասկացնե՞լը, թե՞ ժողովրդին մոլորության մեջ գցելը: Շատ հավանական է, որ հենց հիմա Եվրոպայում լուծվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» ճակատագրի հարցը, և քանի որ այդ խնդրի լուծման հայանպաստ տարբերակը պետք է ի սկզբանե բացառել, ապա խիստ հավանական է, որ իրականում կալավանցին փորձում է քողարկել Նիկոլի՝ հիմա էլ Սյունիքի մասով արվող դավաճանությունը՝ պնդելով, թե նման հարց իրենց օրակարգում իբր չկա: Ի դեպ՝ տարբեր ՔՊ-ականներ ևս պարբերաբար հանդես են գալիս նման պնդումներով, ինչը, սակայն, չի խանգարում թուրք-ադրբեջանական տանդեմին ոչ միայն համարձակորեն առաջ տանել այդ նարատիվը, այլև պարբերաբար հանդես գալ հետաքրքիր բացահայտումներով: Օրինակ՝ վերջերս Էրդողանն էր բացահայտորեն ասել, որ միջանցքի հարցը մնում է առկախված ոչ թե Նիկոլի, այլ Իրանի պատճառով՝ կոչ անելով Թեհրանին շատ չհամառել:

Նիկոլը ոչ միայն միջանցքը, այլև Երևանն էլ է պատրաստ հանձնել: Նիկոլի համար «հայրենիք» հասկացությունը կամ եզրը արհեստածին մի բան է, իսկ միակ բանը, որի մասին նա իսկապես երազում է, թալանածը օտար ափերում վայելելու հնարավորոթյուն ստանալն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել