Իրավիճակի մարազմայնությունն այն է, որ «թալանի» մասին հանդգնում է խոսել մեկը, ով, երկար տարիներ ի վեր բանակի թիկունքի պետը լինելով, տառացիորեն քերել է բանակը: Այսինքն՝ եթե Հայաստանում երբևիցե թալան եղել էլ է, ապա դա իրականացվել է Մելքոնյան Գագոյի միջոցով:
Մյուս կողմից՝ «նոր Հայաստանում» իշխանավորները սովոր չեն հաշիվ տալ իրենց բառերի համար, խոսք ասելուց առաջ մտածելուն սովոր չեն, ինչի արդյունքում նույն Մելքոնյան Գագոն ստիպված է լինելու մասսայաբար ներողություն խնդրել Վանեցյանից: Հիմա եթե դատարանը սկսի քննել Գագոյի «բացահայտումները», կարո՞ղ է կրկին ստիպված լինի հիմա էլ ներողություն խնդրել Արցախի ու Հայաստանի նախկին իշխանություններից:
Թերևս, ուղղակի հիմա մնում է հետևողականություն ցուցաբերել ու Գագոյից հաշիվ պահանջել, քանի որ երբ նման մերկապարանոց հայտարարությունները մնում են անարձագանք կամ անպատիժ, ազդեցություն են ունենում հասարակության վրա ու ամրապնդում Նիկոլի իշխանությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1967
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



