Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու հունիսի 8-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել