
Անկարայում կայացել է Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Միջոցառումը լուսաբանվել է թուրքական ու միջազգային որոշ ԶԼՄ-ների ուղիղ եթերում։
Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը նախ ողջունում առաջին շարքում նստած Ալիևին ու տիկնոջը, ապա Էրդողանը բարևում է անմիջապես Ալիևի թիկունքում՝ երկրորդ շարքում նստած Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Անկարայում է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է։
Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։
Արարողությանը ներկա է եղել մոտ 20 նախագահ և վարչապետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել