Tert.am-ը գրում է.
Վրաստանի խորհրդարանի մոտ երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել «Ջիուտի» («Համառ») շարժման անդամները։
Ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, բայց ոստիկանների միջամտությունը մի քանի ժամ շարունակվել է։ Նրանք հիմականում «պայքարել են» պաստառների դեմ, որոնք ակցիայի մասնակցիները գրում էին տեղում։ Ցուցարարները նաև Վրաստանի սահմանադրության հոդվածներ են կարդացել ոստիկանների համար։
Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրում էին ռուսամետ քաղաքականություն վարելու համար։
Ներքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան հայտնեց, որ երեք մարդու բերման են ենթարկել, մյուսներին առանց բաժիններ տանելու ազատ են արձակել։
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՆԳՆ-ին կոչ է արել գործել օրենքին համապատասխան և ապահովել խաղաղ հավաքների ազատությունն ու իրավունքները։