Վերջին իրադարձությունների հետևանքով լարվածության աճի ֆոնին երեկ՝ ապրիլի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև երկկողն հարաբերությունների ներկա իրավիճակը։

Հաղորդվում է, որ կողմերը հայտարարել են բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր իրականացնելու հնարավորության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել