
«Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուսաստանցի սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին։
Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։
Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հավեյալ՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով», - ասվում է հաղորդագրությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել