Armlur.am-ը գրում է․

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ի այսօրվա միջադեպից: Մասնավորապես տեղեկացել ենք, թե ինչ է եղել վիճաբանության թեման, որ վիճել են պատգամավորները ու բանը հասել է բռունցքներին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ՍԴ-ի վավերացրած կոնվենցիային, որը Հռոմի ստատուտի մասին է: Այդ ժամանակ Մհեր Սահակյանը միջամտել է եւ հարց բարձրացրել, թե ինչ կարծիքն ունեն իրենք Ռուսաստանի մասով :Արդյունքում Վլադիմիր Վարդանյանը նրան ասել է լռեք եւ կլսեք, թե ինչ կարծիք ունեն, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները միմյանց:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք  է տեղի ունեցել: Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել