
Tert.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ ցավակցական խոսք հղելով:
«Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել է ԱԺ խոսնակը:
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/02/06/alensimonyan/3892992
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել