Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, դա կհանգեցնի նրան, որ աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters-ը։

«Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա բաց սեզոն կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում», - ասել է Բլինկենը։

Պետքարտուղարը նաև հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սպառնում է միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներին։ Այդ իսկ պատճառով այժմ կարևոր է դիմակայել ռուսական ագրեսիային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել