Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Արտյոմ Պ․-ի վարած Mercedes մակնիշի և 20-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ջեմմա Մախմուրյանը տեղում մահացել է։
Իսկ Mitsubishi-ի վարորդ Արտյոմ Մ․-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Թելլի Ս․-ն, 46-ամյա Արմենուհի Մ․-ն, Mercedes-ի վարորդ Արտյոմ Պ․-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետն ու տեղակալը։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։