Lurer.com-ը գրում է.
Պատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք: Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն պարզ է ովքեր են, անուն-ազգանուն ունեն:
Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել, «Ազատության» հետ զրույցում ասել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է՝ սպասում են, մինչև զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=438937&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



