Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երեք նոր նավթահորերի հայտնաբերման մասին, որոնք արդեն բաց են արդյունահանման համար:

Նրա խոսքով, հայտնագործությունները Թուրքիայի նավթի այս տարվա ներքին արդյունահանումը օրական կբարձրացնեն մինչեւ ավելի քան 61 000 բարել:

Թուրքիան ձգտում է ավելացնել նավթի եւ բնական գազի տեղական արտադրությունը` ներմուծվող վառելիքներից կախվածությունը նվազեցնելու համար: Դեֆիցիտը հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի, որն անհրաժեշտ է ֆինանսավորել: Նավթի եւ բնական գազի գրեթե ամբողջ սպառումը ապահովվում է ներմուծման հաշվին:

Ըստ Թուրքիայի նավթագազային պլատֆորմի ասոցիացիայի՝ 2018-ին Թուրքիայում միջին արդյունահանումը կազմել է օրական 54 400 բարել:

Համաշխարհային տնտեսական տվյալների CEIC մատակարարի տեղեկացմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերին Թուրքիան օրական սպառել է 1 004 791 բարել նավթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել