168.am-ը գրում է.
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ծածուկ այցելել Սյունիք՝ խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով։ Այս նպատակով երեկ կտրուկ կադրային փոփոխություններ են իրականացվել մարզի ոստիկանության ղեկավար կազմում։ Նշանակվել է նոր ոստիկանապետ, որը պետք է ապահովի Փաշինյանի անխափան մուտքը մարզ։
Հիշեցնենք, որ Փաշինյանին արդեն շուրջ կես տարի է՝ չի հաջողվում մուտք գործել Սյունիք և այս անգամ էլ, վստահաբար, սպասվելու է սյունեցիների դիմակայությունը, որն էլ պետք է փորձի կոտրել նորանշանակ ոստիկանապետը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/04/20/1498242.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել