Լեհաստանի հատուկ ծառայությունները ռուս դիվանագետին մեղադրել են կորոնավիրուս տարածելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փետրվարին Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսը անցանկալի անձ էր հայտարարվել՝ ի պատասխան Սանկտ Պետերբուրգում իր լեհ գործընկերոջ նկատմամբ նմանատիպ գործողության: Միևնույն ժամանակ, ըստ ռուսական կողմի, վերջինս մասնակցել էր չարտոնված փողոցային ակցիայի:

«Լեհաստանից վտարված Ռուսաստանի հյուպատոսը վարակված էր կորոնավիրուսով, և այնուամենայնիվ նա մասնակցում էր հանդիպումներին և հայտնվում հասարակական վայրերում»,-ասել է գաղտնի ծառայությունների համակարգողի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը:

Բացի այդ, լեհական հեռուստատեսությունը պնդում է, որ «հունվարի 21-ին դիվանագետի և նրա դստեր թեստի պատասխանը դրական է եղել, իսկ նրա կինըվարակվել էր դրանից  3 օր առաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել