Tert.am-ը գրում է.

Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, և ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։

Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։

Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել