Armenpress.am-ը գրում է.

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Նշվում է, որ Զարիֆը Նախիջևանում է՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

Այնտեղ ժամանելուն պես Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները և համագործակցության պայմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել