Գրող Ջորջ Մարտինը հայտնել է, թե երբ սպասել «Սառույցի և կրակի երգ» էպիկական ֆենթըզի ժանրի վեպերի շարքի հերթական գրքին, որը հիմք է հանդիսացել «Գահերի խաղը» սերիալի համար: Այդ մասին գրողը հայտարարել է իր բլոգում:
Ըստ Մարտինո խոսքերի՝ այժմ նա «լեռներում գտնվող խրճիթում է», ինչը նպաստում է ստեղծագործական գործընթացին: Գրողը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով հարկադիր մեկուսացումը նրան օգնում է գրել:
Մարտինն ակտիվորեն աշխատում է ցիկլի վեցերորդ գիրքի՝ «Ձմռան քամիների» վրա: Գրողը նշել է, որ նկատվում է կայուն առաջընթաց, և, որ սա հսկայական գիրք է լինելու:
Դրա թողարկումը սպասվում է ոչ շուտ, քան 2021 թվականի ամառը:
Շարքի երկրպագուները սպասում էին «Ձմռան քամիներ» գրքի թողարկմանը դեռ 2014-2015 թվականներին: Վեպը պետք է դառնա «Սառույցի և կրակի երգ» էպիկական շարքի նախավերջին գիրքը: