Մարտի 20-ին ժամը 19:00-ին "Opera Suit Hotel"-ի "Mozart" conference դահլիճում տեղի է ունենալու Մարիաննա Շահպարոնյանի "Դեպի Հայաստան" գրքի շնորհանդեսը: Այս բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու հիացմունքը հայրենիքի հանդեպ: Ստեղծագործությունները միտում ունեն հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը միավորելու ազգային արժեքների շուրջ: Այս միտքը՝ ստեղծել մի ժողովածու, որի մեջ ներառված կլինեն միայն հայրենիքին նվիրվածիր բանաստեղծությունները, ավելի արդիական դարձավ ստեղծված իրավիճակում՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Մարիաննան ցանկանամ է իր ստեղծագործությունների միջոցով աշխարհասփյուռ հայության ուշադրությունը սևեռել ազգային արժեքների ուղղությամբ, ոգեշնչել սովորել հայերեն, վերադառնալ հայրենիք: Բանաստեղծությունները թարգմանվել են 7 լեզուներով: Անգլերեն, ֆրանսերեն, ռուսերենթարգամանել է Մարիաննան ինքնուրուն: Աջակցուոթյամբ թարգմանվել է նիդերլանդերեն, հունարեն, գեռմաներեն և իտալերեն: Թարգմանությունները կարևոր են այն առումով, որ օտարերկրացիները ևս հնարավորություն կունենան ճանաչելու Հայաստանը՝ իրենց իսկ մայրենի լեզվով: Մարիաննա Շահպարոնյանը երազում է, որ ամբողջ աշխարհն իմանա, թե որքան գեղեցիկ և հնամյա է մեր Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: