Tert.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցած աշխատանքային նիստում Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» դիմումը վարույթ չընդունել։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ՍԴ–ի կողմից կայացված նմանօրինակ որոշումը համարվում է վերջնական և չի ենթադրում հետագայում որևիցե շարունակականություն՝ ցանկացած տեսքով, և, ըստ էության, բացի քննադատություններ հնչեցնելուց, դատափետելուց՝ գործադիրը կամ օրենսդիրն ուրիշ ոչինչ անել չեն կարող, եթե, իհարկե, իշխանությունները որոշեն սեփական ցանկություններն ու գործողությունները սահմանափակել օրենքի շրջանակներով:

Ի դեպ, արդեն իսկ ստացվում են առաջին իշխանական արձագանքները, որոնք, ցավոք, հուսադրող չեն: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, արձագանքելով ՍԴ որոշմանը, հավաստիացրել է, որ Հրայր Թովմասյանին «սպասում են հուզումնալից պահեր»՝ հավատացնելով, որ իշխանություններն ունեն լուծումներ՝ ցանկացած իրավիճակների համար, և որ «ՍԴ-ն համապատասխանելու է միանշանակորեն այն ակնկալիքներին, որը նրանից ունի ՀՀ քաղաքացին»:

Միաժամանակ գնահատական տալով Դատախազության հայտարարությանը՝ կապված Թովմասյանի գույքի հայտարարագրման հետ, պատգամավորը հավաստիացրել է, որ «խնդիրը որևէ առնչություն չունի ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման ուղիների հետ»: Իսկ ահա Արման Բաբաջանյանի՝ իշխանություններին նետված «փրկօղակը» (ըստ Բաբաջանյանի՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով») բանախոսի կողմից դիտարկվել է որպես հարցին «փուլային լուծում» տալու լավ տարբերակներից մեկը, «քանի որ պարզ դարձավ, որ ՍԴ-ում ճգնաժամի լուծմամբ հետաքրքրված անձինք չկան այդ կառույցում և, փաստորեն, ցանկություն էլ չկա ՍԴ ճգնաժամն անցնցում լուծելու և օգտվելու այն մարդասիրական միջանցքներից, որոնք այդքան մեծահոգաբար կառավարող ուժի կողմից տրամադրվեցին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել