Tert.am-ը գրում է․

Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը իր ընկերների հետ ծեծի էր ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավի Տոնոյանը նշեց, որ դեպքի առթիվ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են սկսվել:

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգել է, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,- ասաց Տոնոյանը: 

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն Կառավարության անդամների հետ միասին հետևողական են լինելու գործին: Գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը և քաղաքացիական ոստիկանությունը:

«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել