168.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:

Քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Լագարդին ԵԿԲ-ի ղեկավար նշանակելու օգտին քվեարկել են 649 պատգամավորներից 394-ը: Ավելի վաղ Լագարդի թեկնածությունը պաշտպանել է ԵԽ-ի էկոնոմիկայի եւ դրամական գործերի կոմիտեն:

Այժմ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում պետք է հաստատեն նրա նշանակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել