168.am-ը գրում է.

Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

28-ամյա Թարանթը դատարանի առաջ է կանգնել տեսակապով Օքլենդի խիստ ռեժիմի բանտի ոչ մեծ խցից: Հրաձիգին առաջադրվել են 50 սպանության, 40 մահափորձի մեղադրանքներ եւ ահաբեկչության մեկ մեղադրանք: Մեղքը չընդունելու մասին հայտարարությամբ հանդես են եկել նրա փաստաբանները: Միեւնույն ժամանակ դատավոր Քամերոն Մանդերը հայտնել Է, որ Թարանթի հոգեկան առողջության երկու գնահատումներն ավարտվել են:

Դրանց համաձայն՝ ոչ մի կարգի խնդիրներ չկան իր մեղքն ընդունելու եւ դատարանի առաջ կանգնելու մեղադրյալի ունակության նկատմամբ: Թարանթը կալանքի տակ կման մինչեւ հաջորդ դատաքննությունը, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որը գտնվում է այդ քաղաքի Լինվուդ արվարձանում, տեղի ունեցավ հրաձգություն: Հարձակման հետեւանքով զոհվեց 50 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել