«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու Աբովյանի քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխող ուժը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը, հավելելով, որ այս մասին դեռևս չեն ուզում բարձրաձայնել՝ չբորբոքելու համար ՔՊ-ԲՀԿ առանց այն էլ լարված հարաբերությունները։- Փոխմարզպետը ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: Ի՞նչ վատ կլինի, որ ևս մեկ մեծ քաղաք իրենց վերահսկողության տակ անցնի. քաջատեղյակ կլինեն՝ Ծառուկյանի հարազատ քաղաքում ինչ է կատարվում, ով ինչ է շնչում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել