Armenpress.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, The Wall Street Journal- ին այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», - ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:
Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ:
Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի այս տարվա ամռանը:
Պահեստում տեղ կգտնեն ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/968671.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել