Tert.am-ը գրում է.
Ֆինանսական կազմակերպությունները, իհարկե, կարող են փոքր և միջին լինել՝ իրենց ունեցած շահույթով և գործառույթներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի նախագահ Հրանտ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որ «գրավատները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն»:
«Գրավատներին տրամադրված է ընդամենը մեկ գործառույթ՝ վարկի տրամադրման, իրավունք ունեն միայն այդ գործառույթն իրականացնել: Լինելով փոքր տնտեսվարող սուբյեկտներ, ֆինանսական շուկայում իրականացնում են այդ մի տեսակի գործառույթը և նրանք չեն կարող հավասարեցվել այլ ֆինանսական կառույցի»,- նշեց Հրանտ Նալբանդյանը:
Հարցին, թե կարելի է ենթադրել, որ գրավատների և փոխանակման կետերի համար պետական տուրքը միանգամից 60 անգամ բարձրացնելով, և հաշվի առնելով ԿԲ նախագահի հայտարարությունը, կառավարությունը նպատակադրված գնում է փոքր և միջին ֆինանսական կազմակերպությունների փակման, Հրանտ Նալբանդյանը պատասխանեց.
«Այս պահին նման հայտարարություն անել չեմ կարող: Մենք սպասում ենք կառավարության հետ քննարկման, որտեղ կորոշվի, թե տուրքի սահմանաչափը որքանով է տրամաբանական, ինչ հաշվարկ է ընկած այդ 60 անգամի հիմքում: Միգուցե, պատասխանի արդյունքում կստացվի, որ պետք է այն փոփոխել, համենայնդեպս, շահագրգիռ կողմերով պետք է քննարկենք այդ հարցը: Դրանից հետո կարելի է նոր հայտարարություններ անել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ