Tert.am-ը գրում է.

Ներկրվող ցեմենտի սահմանափակումով շինարարության որակը և գները գրեթե չեն փոփոխվի, եթե ներքին արտադրողները անազնիվ չվարվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արայիկ Այվազյանը: Ըստ նրա՝ կառավարության որոշման հետևանքով, եթե նույնիսկ փոքր թանկացումներ նկատվեն կապիտալի շուկայում, ապա դա կազդի առաջին հերթին ապահովված խավի վրա: Տնտեսագետը նաև նկատում է, որ ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ունեն ազատ առևտրի համաձայնագիր, որն այժմ վավերացման փուլում է։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանից Հայաստան ներմուծվող շուրջ 5000 անուն ապրանքներ ընդհանրապես կազատվեն մաքսատուրքերից. «ՀՀ կառավարությունը այս հանգամանքը ևս պարտավոր է հաշվի առնել, որպեսզի  նախաձեռնությունը կարճատև բնույթ չկրի՝ անցանկալի հետևանքներով»:

- Կառավարության որոշմամբ՝ շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումներ կկիրառվի։ Սա մի կողմից լավ է, որ պետությունը խթանում է տեղական արտադրությունը, բայց մյուս կողմից ավելի էժան իրանական ցեմենտը սահմանափակելով, ցեմենտի գնի բարձրացում չի՞ սպասվում: Եթե այո, ապա ցեմենտի գնի բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:

- Տեղական շինարարական ընկերություններն իրականում գերադասում են օգտագործել տեղական արտադրության M-300 մակնիշի ցեմենտը, որը զիջում է իր որակով,  բայց գինը մոտ է Իրանից ներկրվող բարձրորակ M-500 մակնիշի ցեմենտին։  Արդյունքում իրանական արտադրանքը Հայաստանի շուկայում կառավարության օրենսդրական նախաձեռնության արդյունքում կթանկանա, սակայն դրանից շինարարության որակը և գները գրեթե չեն փոփոխվի, եթե ներքին արտադրողները անազնիվ չվարվեն։ Մյուս կողմից կառավարությունը, ներկրված ցեմենտի 1 տոննայի համար 22 000 դրամ մաքսատուրք սահմանելով,  շուկայում իրանական ցեմենտը չի սահմանափակում, պարզապես  նվազեցնում է մրցակցային առավելությունները։ Եթե նույնիսկ փոքր թանկացումներ նկատվեն կապիտալի շուկայում, ապա դա կազդի առաջին հերթին ապահովված խավի վրա՝ փոխարենը կպահպանվեն աշխատատեղեր և գումարը տնտեսությունից դուրս գալու փոխարեն կմնա ներքին շրջանառությունում։

- Կարծիքներ կան, որ տեղական արտադրողը ներդրումներ չեն անում, որպեսզի արտադրանքի ինքնարժեքը ցածր լինի, արդյունքում օրենքով սահմանափակում են իրանական ավելի էժան ցեմենտի ներմուծումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել