Tert.am-ը գրում է.

Ռուսական «Առաջին ալիք»-ը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Ալեքսանդր Դրուզին և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիր Իլյա Բերին հեռուստանախագծերից հեռացնելու որոշում է կայացրել, այս մասին gazeta.ru-ին տեղեկացրել է «Առաջին ալիք»-ի ներկայացուցիչը:

«Առաջին ալիք»-ում Ալեքսանդր Դրուզի և Իլյա Բերի քայլը համարում են անթույլատրելի, նրանք «գիտակցաբար միմյանց հանդեպ ունեցած կասկածների գերին են դարձրել հեռուստադիտողներին ու տասնյակ գործընկերների», որոնք կապ ունեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հետ:


«Վնաս է հասցվել նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ու «Առաջին ալիք»-ի հեղինակությանը», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:


Իլյա Բերը, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում մեկնաբանելով ղեկավարության որոշումը, նշել է, որ ճիշտ է համարում այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել