Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկը գործարկել է ԱՊՀ երկրներում currency.com առաջին կրիպտոբորսան: Այն «վաստակել է» «թվային տնտեսության զարգացման մասին» հրամանագրի շրջանակում: Բորսայում սակարկելու են տոկենային ակտիվներով՝ հումքի, բաժնետոմսերի և ինդեքսների համար:

Հարթակի մեկնարկը տեղի է ունեցել հունվարի 15-ին, հաղորդում է РБК-ն: Ներդրումները կազմել են մոտ տաս միլիոն դոլար, նշել է պարբերականի աղբյուրը:

currency.com կրիպտոբորսան աշխատանքի լիցենզիա ունեցող կարգավորվող հարթակ է: Այստեղ կարող են առևտուր անել միայն թեսթավորվածները: Առևտրի արժույթը կրիպտոն է, օրինակ, բիթքոինը և էֆիրիումը կամ սովորական դոլարը, եվրոն, բելառուսական և ռուսական ռուբլին: Բորսա մուտքի հնարավորություն կարող են ստանալ բոլոր երկրների քաղաքացիները, բացի ԱՄՆ-ից և «փողերի լվացման դեմ պայքարի» FATF ցանկում ընդգրկվածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել