Աշխարհը փոխվել է, նրա հետ միասին նաև երիտասարդության վերաբերմունքը ամուսնության հանդեպ։ Այլևս տուն կառուցելու և ծառ տնկելու կարիք չկա։ Երիտասարդները ցանկանում են պահպանել իրենց անկախությունը, ապրել լիարժեք և անհոգ կյանքով։

Կարդացեք տղամարդկանց չամուսնանալու ամենատարածված պատճառները։

Պատասխանատվությունից խուսափում

Այո, միլլենիալների սերունդը վախենում է որոշում կայացնելուց, նրանք վախենում են կրկնել իրենց ծնողների սխալները։ Հարսանիք, վարկեր, երեխա. այս ամենը վախեցնում է նրանց։ Այս ամենին գումարվում է նաև ընտրության խնդիրը։ Համացանցը և սոցիալական ցանցերը բազմաթիվ թեկնածոներ են առաջարկում։ Սկսվում է դաժան մրցակցություն, որի պատճառով էլ կորում է մոտիվացիան։

Ցածր ինքնագնահատական

Դժվար է ցանկալի փեսացու լինել, եթե չես կարողանում շփվել հավանած աղջկա հետ, քանի որ ցածր ինքնագնահատական ունես։ Ցավոք սրտի բլոգինգի և սոցիալական ցանցերի ժամանակաշրջանը անդունդ է ստղծում գեղեցիկ և աշխույժի, հաջողակի և անհաջողակի միջև։ Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ նախանձով հետևում են իրենց մրցակիցներին և սպասում են, քանի որ իրենց անարժան թեկնածու են համարում։ Ուղղակի հարկավոր է դադարել համեմատվելը և ապրել լիարժեք կյանքով ու իրականացնել նպատակները։

Չափից դուրս զբաղված լինելը

Մի կողմից ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս աշխարհի ցանկացած կետից գումար աշխատել։ Մյուս կողմից էլ ազատ գրաֆիկը մշտական ծանրաբեռնվածության և սթրեսի պատճառ է դառնում։ Սա անդրադառնում է հարաբերությունների որակի վրա։ Տղամարդիկ այնքան զբաղված են իրենց աշխատանքով, որ դադարում են ժամանակ հատկացնել անձնական կյանքին սկսում են իրենց վախերը արդարացնել մշտական աշխատանքային զբաղվածությամբ։ Այսպես անձնական կյանքը ետին պլան է մղվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել